Տարածաշրջան - Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը հետաձգվել է

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի մասնակցությամբ գագաթնաժողովը հետաձգվել է։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Պեսկովը նշել է, որ հանդիպման տեղափոխումը «տեխնիկական պատճառներն» են եղել:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, տեխնիկական պատճառներով հետաձգվում է ավելի ուշ ժամկետներ»,-ասել է Պեսկովը:

Հանդիպումը, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, պետք է տեղի ունենար Սոչիում։

 
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ