Միջազգային - Պատրուշևի մասնակցությամբ Երևանում կանցկացվեն անվտանգության հարցերով խորհրդակցություններ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով սույն թվականի օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԽ պաշտոնական կայքից։

Ավելի վաղ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հղում անելով ՌԴ ԱԽ մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ օգոստոսի 12-13-ին Երևանում կանցկացվեն անվտանգության հարցերով խորհրդակցություններ Ռուսաստանի ու Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների և երկու երկրների Անվտանգության խորհուրդների աշխատակազմերի մասնակցությամբ։
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ