Սպորտ - Եռացատկորդ Լևոն Աղասյանը` ոսկե մեդալակիր

Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Սկոպյեում ավարտված փոքր երկրների Եվրոպայի թիմային առաջնության հաղթող։ Նա ցույց է տվել 16.46 մետր արդյունք՝ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի և երրորդ տեղը զբաղեցրած մոլդովացի մարզիկներից։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։ Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47): Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել արծաթե մեդալ, իսկ Էլլադա Ալավերդյանը կանաց 3000 մետր խոչընդոտավազքում 11:08:01 արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Մեր ընտրանին թիմային 6-րդ տեղն է զբաղեցրել:

 


 
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ