Քաղաքական - Ինչպե՞ս պետք է արդարացվեն նախկին քաղբանտարկյալները. Էդմոն Մարուքյանն առաջարկում է ստեղծել մասնագիտական հանձնաժողով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրաձայնում է Մարտի 1-ի գործով քաղաքական հետապնդման ենթարկված անձանց հարցը:

«Մի քանի օր է մտածում եմ նախկին քաղբանտարկյալների մասին: Կառավարությունում Մարտի 1-ի զոհերին աջակցելու որոշում ընդունվեց: Մարտի 1-ին մոտ 90 մարդ դատապարտվել է, հարյուրավոր մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվել ու հարց կա՝ ի՞նչ պետք է լինի այս մարդկանց գործերը, իրենք դատված մարդիկ են համարվում»,- ֆեյսբուքյան էջում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեց, որ այդ տարիներին ինքը զբաղվում էր փաստաբանությամբ ու բազմաթիվ գործերով ներգրավված է եղել:

«Իմ շատ սիրելի դասախոսներից մեկը Մարտի 1-ի գործով դատապարտվեց: Հիմա ինչպե՞ս պետք է վերանայենք այս մարդկանց գործերը: Մենք ունենք մինչև Մարտի 1-ը քաղաքական հետապնդման ենթարկված մարդիկ: Տարբերակներից մեկն այն էր, որ գանք, ստեղծենք ճշմարտության հանձնաժողով, որը քաղաքական հանցագործությունները կբացահայտի: Գուցե ստեղծենք Մարտի 1-ի գործով մասնագիտացված դատարան, մարդիկ դիմեին, իրենց նյութերը վերհանեին ու արդարացման դատավճիռներ ստանային»,-ասաց պատգամավորը:

Մարուքյանը նշեց, որ անցյալի էջը փակելու համար շատ կարևոր է նման մասնագիտացված մարմնի ստեղծումը, որ «մարդիկ իմանան, որ չեն հանդիսանում անցյալում հանցագործություն կատարած անձ»:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ