Քաղաքական - Ալան Անդրանիկ Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան

Պարոն Ալան Գոգբաշյանը նշանակվել է Նորին Մեծության դեսպան Հայաստանի Հանրապետությունում՝ փոխարինելով տիկին Ջուդիթ Ֆարնուորթին, որն անցնելու է դիվանագիտական մեկ այլ աշխատանքի։ Պարոն Գոգբաշյանն իր պաշտոնավարումը կսկսի 2019թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում։

Կենսագրական տվյալներ

Ամբողջական անունը՝ Ալան Անդրանիկ Գոգբաշյան

2018- 2019 Ռուսաց լեզվի դասընթաց

2017-2018 Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն, Լոնդոն, Մարդկային ռեսուրսների միջազգային բաժնի ղեկավար, Մարդկային ռեսուրսների վարչություն

2014-2017 Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն, Լոնդոն, Կարիբյան տարածաշրջանի, Կենտրոնական Ամերիկայի և Մեքսիկայի բաժնի ղեկավար, Ամերիկաների վարչություն

2011- 2014 Ռաբաթ, փոխդեսպան

2008 - 2010 Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն, Լոնդոն, Արտահանման լիցենզավորման թիմի ղեկավար, Զենքի չտարածման վարչություն

2008 Ընդունվել է Արտաքին գործերի և համագործակցության նախարարություն
NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ