Հասարակություն - Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է (անգլ.՝ International Youth Day), այն երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օր է։ ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։

1995 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունում է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ (A/RES/50/81)՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը (ԵԳՀԾ (WPAY))։ 1998 թվականի օգոստոսի 8-12-ին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը նույնպես, կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում (WCMRY/1998/28)՝ ի թիվս այլ մտքերի, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել երիտասարդության միջազգային օր։

Իր աջակցությունը հայտնելով Լիսաբոնյան հռչակագրի առաջարկին և հիմք ընդունելով իր նախորդ որոշումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացնում (A/RES/54/120, կետ 7-րդ) օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է Օրվա նշանավորման և Գործողությունների ծրագրի վերաբերյալ (հատկապես երիտասարդների շրջանում) իրազեկության բարձրացման նպատակով բոլոր մակարդակներում կազմակերպել տեղեկատվական-քարոզչական միջոցառումներ։
Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհում կառավարությունների, կազմակերպությունների համար երիտասարդության հիմնախնդիրների վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն է ստեղծվում։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ