Քաղաքական - Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: Առաջնագծում Բակո Սահակյանը ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով եւ պարգեւատրել առավել աչքի ընկած զինծառայողներին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահն ու ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել են Արցախում անցկացված 7-րդ համահայկական խաղերի կամավորների հետ: Բարձր գնահատելով կամավորների աշխատանքը՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ նշելով, որ նրանք գերազանցել են սպասվող ակնկալիքները, ինչի ապացույցն են համահայկական խաղերին մասնակից տարբեր երկրների պատվիրակության ղեկավարներից ստացված արձագանքները:
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ