Տարածաշրջան - Իմ պապը եւ տատը այս եկեղեցում են մկրտվել. Կարո Փայլանը ահազանգում է Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու մասին

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում բոլորի ուշադրությունն է հրավիրել իր ծննդավայր Մալաթաիայի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցուն սպառնացող վտանգի մասին։

Կարո Փայլանը գրել է. «Իմ թաղամասի եկեղեցին։ Պապս եւ տատս այս եկեղեցում են մկրտվել։ Սակայն եկեղեցին 104 տարի...»։

Նշենք, որ Կարո Փայլանի շեշտած եկեղեցին գտնվում է Մալաթիայի Չավուշթեփե թաղամասում։ Նախկինում հենց Հրանտ Դինքն էր ցանկանում կազմակերպել եկեղեցու վերանորոգումը։

Ներկայում եկեղեցին ամրացված է կիսով չափ. Սակայն վերանորոգման աշխատանքները մի քանի տարի է կանգնած են։

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ