Մշակույթ - Նավասարդ՝ Հայկը հաղթել է Բելին

Անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանն իր ՖԲ էջում անդրադարձել է հին հայկական Նոր տարուն՝ Նավասարդին, որը նշվում է օգոստոսի 11-ին՝ ի պատիվ մ.թ.ա. 2492 թ. Բելի դեմ Հայկ Նահապետի տարած փառահեղ հաղթանակի: Պարոն Գևորգյանը, մասնավորապես, գրել է.

-Աշխարհի կարևորագույն «Կռիվը» տեղեկատվական / իմֆորմացիոն պայքարն է: Այսօրիկ Հայը չգիտի՝ ով է Հայկը, չգիտի այն օրը, երբ նա հաղթեց օտարածին Բելին և հիմնադրեց Հայոց պետականությունը, չգիտի Հայկի բարոյակարգը, չգիտի, որ Հայկը Տիեզերագիտություն է, գերճշգրիտ տոմարակարգ, ավելի պարզորոշ՝ Ժամանակ, ժամանակակարգ, Մայր Բնության բնականոն ընթացակարգ, որը և բոլոր գիտությունների հիմնաքարն է, առանց որի անհնար է պատկերացնել, հետևապես չափագրել և համակարգել որևէ օրինաչափություն... Վերջապես՝ Հայկը գիտակցություն է, հազարամյակների կենսափորձ, գաղափար, միտք, ծին՝ գենետիկ ռեզոնանս, տաղ, տաղաչափություն, հայի ծինի արթուն պահող՝ տատանում, գրգիռ՝ համարժեք Հայոց բնությանը, հող ու ջրին, պահապան գերադիրը՝ հայկականության... Օտարածին գաղափարներով կերակրվող ժողովուրդն ի վերջո դառնում է մատաղացու...
Օգոստոսի 11-ին Հայկը հառնելու է իր երկնային գահին (լույս առավոտյան ժամը 04-ին):

Այս առիթով մեր ընթերցողներին ենք ներկայացնում Վ. Գևորգյանի մասնակցությամբ երկու տեսանյութ, որոնք թեև նոր չեն, սակայն չեն կորցրել իրենց արդիականությունը, ավելին՝ պարոն Գևորգյանը կատարելագործել է իր գաղափարները, որոնք նա ամիսներ առաջ ներկայացրել էր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, և որոնց «Տեսակետը» դեռ կանդրադառնա: Շնորհավոր Նավասարդի տոնը:  

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ