Մշակույթ - Ստամբուլում ոստիկանները հայտնաբերել են Կիլիկյան հայկական թագավորության շրջանի մետաղադրամներ

Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է  պատմական բացառիկ արժեք ունեցող 912 մետաղադրամ։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ բացահայտել է  հին մետաղադրամների անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբի։ Նշվում է, որ հանցախմբի մոտից հայտնաբերված 912 հատ մետաղադրամների մեջ են Կիլիկյան հայկական թագավորության եւ բյուզանդական ժամանակաշրջանի մետաղադրամներ։

Ոստիկանները հայտնաբերել են նաև կեղծ հին մետաղադրամներ հատելու համար նախատեսված կաղապարներ։ Պարզվել է, որ նման ձեւով պատրաստված մետաղադրամները որպես օրիգինալ մետաղադրամներ վաճառում են տուրիստիներին։
NEWS.am


news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ