Մշակույթ - Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն

Լրագրող Մարկ Գրիգորյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը, որը հուլիսին դադարեցրեց իր լիազորությունները:

Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը:

armenpress.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ