Տարածաշրջան - Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին և ԼՂ կարգավիճակի որոշմանը:

«Մենք բավարարվածությամբ ընդգծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով այսօր հարաբերական հանգստություն է նկատվում: Միևնույն ժամանակ մեզ մտահոգում է այն, որ կողմերը շարունակում են տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ: Նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և հետևաբար՝ հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջումային տարբերակներ գտնելուն», - շեշտել է Զախարովան:

Անդրադառնալով ԼՂ կարգավիճակին՝ Զախարովան ասել է. «Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով»:

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և հաշվի առնելով սերտ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ, շարունակում է աջակցել խաղաղ գործընթացի համակողմանի առաջխաղացմանը:

Զախարովայի ելույթը Լեռնային Ղարաբաղի հարցով կարող եք լսել 32-րդ րոպեից:




tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ