Մշակույթ - Ալեն Դելոնը բուժում է ստանում Շվեյցարիայում

Հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, որը շաբաթներ առաջ ուղեղի կաթված է տարել, ներկայում բուժում է ստանում Շվեյցարիայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով դերասանի որդուն՝ Էնթոնի Դելոնին:

Նա ընդգծել է, որ 83-ամյա ֆրանսիացու վիճակը կայունացել է, և վտանգ չկա: Նրա խոսքով՝ Դելոնը երեք շաբաթվա ընթացքում գտնվել է Փարիզի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հունիսի կեսերին ֆրանսիական աղբյուրը հայտնել էր, որ Դելոնին տեղափոխել են Փարիզի Նեյի սյուր Սեն արվարձանում գտնվող ամերիկյան հիվանդանոց միգրենի կանոնավոր նոպաների պատճառով:

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ