Քաղաքական - Ի՞նչ խնդիրներ են առանձնացրել «Իմ քայլ»-ի պատգամավորները Շիրակի մարզում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Թևոսյանը, Դավիթ Կարապետյանը և Մարի Գալստյանը այցելել էին Շիրակի մարզ՝ ծանոթանալու բնակիչների խնդիրներին:

ArmDaily.am-ի հետ զրույցում պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ամեն մի համայնք իր առանձին սպեցիֆիկ խնդիրներն ունի.«Եղել ենք Անի Պեմզայում, Գյումրիում, Նոր Կյանքում,Դաշտավանում և Մարալիկում: Որոշել ենք ՀՀ-ի բոլոր մարզերի գյուղերում լինել, թե ինչքան ժամանակ դա մեզանից կխլի, դա այդքան էլ կարևոր չէ»:
Հովհաննիսյանի խոսքով՝ Անի Պեմզան քանի որ ավան է եղել քարի հանքերի շուրջ կառուցված, ունի իրեն հատուկ խնդիրները.«Փաստացի նրանք այսօր ո՛չ արոտավայր ունեն, ո՛չ մշակովի հողեր: Այստեղ պետք է կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ ստեղծվեն»:

Նոր Կյանք գյուղում էլ պատգամավորն առանձնացրել է ջրի խնդիրը.«Վթարված ջրամբարի հետևանքով խնդիրներ են այստեղ առաջացել»:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրները գույքագրել են.«Եվ առանձին- առանձին ըստ գերատեսչությունների, կփորձենք համագործակցել Կառավարության, անհատների հետ, որպեսզի օրինակ՝ Անի Պեմզայի դպրոցն ապահովվի ինֆորմատկայի սենյակով: Դպրոցը ոչ մի համակարգիչ չունի և մենք ցանկանում ենք այս փոքր խնդիրները լուծել: Բայց չենք ուզում դա բարեգործության սկզբունքով անել, մենք ցանկանում ենք համակարգային լուծում տալ: Եթե մենք հիմա մի քանի հոգով բարեգործություն անենք, վաղը մենք չենք լինի և մյուսներն այս խնդիրները միգուցե չլուծեն»:

Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ համայնքների ընդհանուր խնդիրը զբաղվածություն ապահովելն է.«Օրինակ՝ Շիրակի մարզում այցելած գյուղերում կա զբաղվածության խնդիր, մարդիկ դեռ գնում են արտերկիր, մենք ուզում ենք այնպես անել, որ այդ մարդիկ երկրից չգնան»:

armdaily.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ