Քաղաքական - Անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել Մարտի 1-ի գործի քննությանը. Վանեցյան

ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է օգոստոսի 6-ին՝ Արցախում լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերաբերվել է Մարտի 1-ին։
«Դեպքով իրականացվել է ծառայողական քննություն»,- հավելել է նա։

Ազգային անվտանգության տնօրենը նշել է նաև, որ ծանոթ չէ 2014թ-ին կազմված գաղտնի փաստաթղթի բովանդակությանը, որի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր իր արձակուրդի վերջին օրը։

«Ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերի բովանդակությանը, պետք է ծանոթանամ: Եթե կլինեն այդ փաստաթղթերում առկա նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, իհարկե կլինի հետևանք, եթե ոչ, ուրեմն, ոչ»,-ասել է Վանեցյանը:
panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ