Քաղաքական - Օգոստոսի 7-ը ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակի օրն է

1982 թ. օգոստոսի 7-ին տեղի ունեցավ հարձակում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանի ոստիկանատան վրա: Հրաձգության ընթացքում սպանվեց ինը թուրք ոստիկան, այդ թվում՝ Անկարայի փոխոստիկան Համտի Յահեաօղլուն։ Թուրքերն ունեցան 82 վիրավոր։ Զոհրապ Սարգսեանը նահատակվեց, իսկ Լևոն Էքմեքճեանը, ծանր վիրավորվելով, գերի ընկավ։ Թուրքական դատարանի ձևական դատավարությունից հետո նա հոկտեմբերի 7-ին դատապարտվեց մահվան և 1983 թ. հունվարի 29-ին կախաղան հանվեց։ Նա Թուրքիայում մահապատժի ենթարկված վերջին դատապարտյալն էր։ «Կարին» անունով մկրտված այս գործողության պատասխանատվությունը ստանձնեցին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի «Խրիմեան Հայրիկ Անձնասպանական Քոմանտօ»-ն և «Նահատակ Փիեր Կիւլիւմեան Անձնասպանական Քոմանտօ»-ն։ Զօհրապ Սարգիսեանը թուրքական հողի վրա առաջին հայ նահատակն էր, ուստի ԱՍԱԼԱ-ն Օգոստոսի 7-ը հայտարարում է Հայ Նորագույն Զինյալ Պայքարի Նահատակների Օր։

Տեղեկությունները՝ Վիքիպեդիայից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ