Քաղաքական - Միասնական թեկնածու չի լինելու, իրենց «պապայի» տեղ թող չդնեն և որոշեն՝ ով ունի առաջադրվելու և թեկնածու դառնալու իրավունք․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Համոզված եմ՝ Արցախում տեղի են ունենալու շատ թափանցիկ, ժողովրդավարական, օրինակելի ընտրություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նաև անդրադարձավ երեկ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, որը հրահրել էին Սամվել Բաբայանի կողմնակիցները:

Հարցին՝ ինչպես է վերաբերում Բակո Սահակյանի իշխանության վերարտադրության հետ կապված Բաբայանի կողմնակիցների հայտարարություններին, Հարությունյանը պատասխանեց. «Ինչ է նշանակում՝ Բակո Սահակյանն առաջադրվելու է, թե ոչ: Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու, և մենք հարգում ենք նրա որոշումը: Բայց ես չեմ կիսում այն միտքը, որ տարբեր քաղաքական գործիչներ, ուժեր, որոշ «քաղաքական գործիչներ», իրական գործիչներ հայտարարել են, որ Արցախում պետք է լինի միասնական թեկնածու, որոշ ուժեր գործիչներ կուսակցություններ հայտարարել են, որ չպետք է լինի վերարտադրություն: Ժողովո՛ւրդ, Արցախում ինչ իշխանություն է ձևավորելու, որոշելու է ժողովուրդը»:

Նա շեշտեց՝ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը լուծում է Սահմանադրությունը, և ցանկացած ոք իրավունք ունի առաջադրվել: Հարությունյանը հորդորեց հասկանալ, որ ժողովուրդն է որոշելու, թե ով կլինի Արցախի նախագահը և խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը:

«Իսկ այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս զբաղվել քաղաքականությամբ և ներկայացնել ծրագիր, իրենց «պապայի» տեղ թող չդնեն և որոշեն՝ ով ունի իրավունք առաջադրվելու և դառնալու թեկնածու: Գոնե, հավաքեք ձեր շուրջը մի քանի հոգի կամ օրենքին համապատասխան քաղաքական ուժ, որ քաղաքական թիմ ձևավորեք, որից հետո քաղաքական հայտարարություն արեք: Սա է իմ խորհուրդը նրանց»,- շարունակեց Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


tert.am

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ