Սպորտ - Արցախում մեկնարկել է համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը. ուղիղ

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մեկնարկել է համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Մինչև օգոստոսի 17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան համահայկական ամառային 7-րդ խաղերը: Այս տարի նշվում  է  նաև խաղերի 20-ամյակը:

Բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:

Համահայկական ամառային խաղերին մասնակցում են սփյուռքի ավելիք ան 35 քաղաքի ներկայացուցիչ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում:

 



tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ