Քաղաքական - Հայտարարվել է գործի ավարտ․ Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, առաջիկայում կուղարկվի դատախազություն՝ օրինակությունը ստուգելու համար և հետագա ընթացքը որոշելու համար»,- նշեց նա։

Վանեցյանն ընդգծեց՝ գործը կգնա հրապարակային փուլ և մանրամասները կհանրայնացվեն։

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպեզ խափանման միջոց ընտրվել է՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

 


NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ