Քաղաքական - Պետք է հրաժարվենք մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների. Փաշինյանը՝ Ստեփանակերտում

Համահայկական հեղափոխության արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ, Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 «Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Սա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող, և ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


 Նա նշեց՝ համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակների իրագործման համար, իսկ այդ ընդհանուր նպատակը պետք է լինի միայն ու միայն Հայաստանի և Արցախի զարգացումը։

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ