Քաղաքական - Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում վերանշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում մի շարք վերանշանակումներ է արել։ Վարչապետի որոշմամբ՝ Կարեն Մուխսյանը վերանշանակել է վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի, Ալեքսանդր Ղազարյանը քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի, Կարեն Գրիգորյանը ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետի, Նունե Հարությունյանը ընդհանուր բաժնի պետի, Արտակ Հակոբյանը արձանագրային բաժնի պետի, Մանվել Ավետիսյանը արարողակարգի բաժնի պետի, Մհեր Թոռչյանը զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետի, Վարդան Ասցատրյանը ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետի, Արտակ Երգենյանին ներքին աուդիտի բաժնի պետի, իսկ Արամ Մելքոնյանը ծրագրերի փորձաքննության վարչության պետի պաշտոնում։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ