Քաղաքական - Ձերբակալվել է Մելիք Մանուկյանի եղբայրը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի հասարակայության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ռոբերտ Մելիքյանը»,-ասաց նա։

Նշենք,որ ՀՀ ՔՕ-ի 38-332-րդ հոդվածը սահմանում է՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելը։

Հիշեցնենք, որ Երևան-Սևան մայրուղում պայթյուն էր տեղի ունեցել, ինչից հետո պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկը՝ 555ԼԼ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերը», առանց իրավապահների թույլտվության, մի քաղաքացի հեռացրել էր դեպքի վայրից՝ չենթարկվելով ոստիկանի պահանջին։

Ոստիկանությունից ավելի ուշ հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Մեքենան վերադարձվել էր դեպքի վայր։

 

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ