Քաղաքական - Եթե մենք պարզենք հստակ անուններ՝ պատասխանատվության կենթարկենք. Վանեցյանը՝ դավադիր ուժերին բացահայտելու մասին

Դավադիր ուժերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո ԱԱԾ–ն դեռ չի շտապում հայտարարել՝ ի վերջո այդ ուժերին բացահայտեցին, թե՞ ոչ։

Այսօր՝ օգոստոսի 2–ին Սևանում լրագրողները ԱԱծ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝  ԱԱԾ–ն մինչ այս պահը ի՞նչ քայլեր է ձեռնարկել դավադիր ուժերին բացահայտելու ուղղությամբ։

«Եթե մենք պարզենք հստակ անուններ և հստակ գործողություններ լինեն այդ անձանց արարքներում, մենք միանշանակ կարձագանքենք և եթե կլինեն քրեական պատասխանատվության ենթակա անձինք, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, իրենք բոլորն անխտիր կենթարկվեն պատասխանատվության»,–պատասխանեց Վանեցյանը։

ԱԱԾ–ը տնօրենը շեշտեց, որ իրենց կառույցը առանց մեկ րոպե դադարի իրականացնում է իր առջև դրված խնդիրները։

«Մենք աշխատում ենք 24 ժամ ռեժիմով և օրենքով տրված լիազորությունների շրջանակում  մշտապես իրականացնում ենք բոլոր գործողությունները, որպեսզի ապահովենք Արցախի և Հայաստանի անվտանգությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 20–ին Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունեցել և հայտարարել, թե դավադիր ուժերը փորձում են հողեր հանձնել և մեղքը բարդել ՀՀ ներկայիս իշխանության վրա։ Փաշինյանն ակնարկել էր, որ դավադիր ուժերը Արցախում են։


news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ