Մշակույթ - Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ հանդիպել է իր թատրոնի դերասանների հետ

Մոսկվայի դրամատիկական թատրոնը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ, հստակեցրել է 24-րդ թատերաշրջանի ծրագրերը։ Թատերախմբի հետ այսօր հանդիպել է թատրոնի գեղարվեստական  ղեկավար Ա. Ջիգարխանյանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից։

«Արմեն Բորիսովիչը շնորհավորել է կոլեկտիվին թատերաշրջանի բացման առիթով։ Երբ նա եկել է, ամբողջ թատերախումբը դուրս է եկել փողոց նրան դիմավորելու համար»,- ասել են մամուլի ծառայությունից։

Թատրոնից հայտնել են, որ առաջիկայում լինելու են պրեմիերաներ, Ջիգարխանյանը որևէ ներկայացման մեջ որպես դերասան հանդես չի գալու, բայց յուրանքանչյուր բեմադրությանը մասնակցելու է որպես գեղարվեստական ղեկավար։

«Արմեն Բորիսովիչը մասնակցում է բոլոր ներկայացումների փորձերին»,- ասել են թատրոնից։

2018-ին Արմեն Ջիգարխանյանը մի քանի անգամ հոսպիտալացվել էր, երկար ժամանակ նա առողջական խնդիրների պատճառով չէր հայտնվել հանրության շրջանում։

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ