Քաղաքական - Արթուր Վարդանյանի գործով էլ կդիմենք ՄԻԵԴ. Լեւոն Բաղդասարյան

«Այդ քրեական գործը հեռանկար էլ չունի»,- այսօր, «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով Նորք-Մարաշի «զինված խմբի» գործին, ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Հիշեցնենք, այդ գործով կալանքի տակ գտնվող 19 անձանցից այժմ միայն Արթուր Վարդանյանն է կալանավորված: Հետհեղափոխական շրջանում, 2015-ից կալանքի տակ գտնվողներից 18-ի խափանման միջոցները փոխվեցին, նրանք ազատ արձակվեցին գրավի դիմաց:


Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:


Ըստ Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանի՝ եթե հեղափոխությունը չհաջողվեր, Արթուր Վարդանյանին առաջադրված մեղադրանքով գործով վարչապետն էլ պետք է գնար դատարան: Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին առաջադրվել է ապօրինի զենք-զինամթերքի տիրապետելու եւ իշխանափոխություն կազմակերպելու մեղադրանք: Պաշտպանը նկատում է`այն, ինչի համար պայքարում էր Արթուր Վարդանյանը, եղել է, Հայաստանում արդեն այլ իշխանություն կա: Ուստի, եթե Արթուր Վարդանյանին շարունակեն պահել կալանավորված, ապա այդ գործով եւս, պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ:
«Այդ գործով դատական նիստե

ր էլ չեն լինում, ուստի անձը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ»,-հայտարարեց պաշտպանը: Արթուր Վարդանյանն էլ, ՔԿՀ-ում ձեռքբերած հիվանդության պատճառով , այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում եւ պետպատվերով բուժում է ստանում: Արթուր Վարդանյանի`կալանքի տակ մնալու մասով, պաշտպանը իրավական հարթությունում որեւէ պատճառ չի տեսնում: Լեւոն Բաղդասարյանը հայտարարում է նաեւ, որ դատական իշխանությունը անմեղսունակ վիճակում է, քաղաքական իշխանությունն էլ ադեկվատ չի կարողանում արձագանքել իրողություններին: Լեւոն Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ արդարացվածների խնդրին, երբ պետական-լիազոր մարմինները շրջանցում են արդարացված անձին փոխհատուցումներ տալու գործընթացը`«բյուջեին չկպնելու համար»:

aravot.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ