Հասարակություն - Ամերիկահայ երիտասարդը հայկական դրոշը ծածանել է Աֆրիկայի ամենաբարձր լեռան գագաթին

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի բնակիչ Էնթոնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր լեռան՝ Կիլիմանջարոյի գագաթը, որտեղ ծածանել է Հայաստանի դրոշը:
Ինչպես հաղորդում է Asbarez գործակալությունը, 27-ամյա ամերկացին, որը հայկական արմատներ ունի, Աֆրիկա է ժամանել հուլիսի 9-ին, որից երկու օր անց սկսել է լեռնամագլցումը, որն էլ տևել է 8 օր:

«Հայոց դրոշը բարձրացնելով Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել ընտանիքիս, ուսուցիչներիս, հայ համայնքին, որում ես մեծացել եմ` հայ երիտասարդությանը կրթելու բոլոր ջանքերի համար: Ես նաև հույս ունեի, որ դա ինքնատիպ խթան կլինի հայ երիտասարդների համար, որոնք իրենք իրենց մարտահրավեր կնետեն»,-ասել է լեռնագնացը` գործակալությանը տված հարցազրույցում:

Իրվինի կալիֆոռնիական համալսարանում սովորող երիտասարդը նշել է նաև, որ իր երազանքն է հաջորդիվ բարձրանալ բոլոր հայերի համար սուրբ լեռան՝ Արարատի գագաթը:
tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ