Պաշտոնական - Ջիվան Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին, տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Սույն թվականի հուլիսի 27-ին անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին ներկայացնելով նորանշանակ վարչության պետին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը համոզմունք հայտնեց, որ Ջիվան Ղահրամանյանի մասնագիտական և կազմակերպչական հմտությունները կնպաստեն անձնագրային և վիզաների վարչության կողմից հասարակությանը մատուցվող ծառայություններն էլ ավելի պարզեցնելու ու այդ կերպ քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը ամրապնդելուն։
 aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ