Քաղաքական - Նկատողության համար եկել էին ինձ հետ հաշվեհարդար տեսնելու. ԺՈՒԿ նախագահը՝ կրակոցների մասին

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է երեկ երեկոյան իրենց տան բակում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Միջադեպը չստացվեց կանխել, քանի որ անդաստիարակ լակոտները երեւի թե շատ են էս երկրում։ Ինչքան էլ ոստիկանությունը փորձում է միջոցառումներ ձեռնարկել, մեկ ա երկրի որակը բավականին ցածր է։ Անորակ լակոտների շրջան է։ Մի անդաստիարակ փողոցով ոչ սահմանված արագությամբ էր երթեւեկում, հասկացա, որ հյուր է մեր հարեւանի տանը, ասեցի զգուշացրեք, որ մեքենան շատ արագ է վարում, թող զգույշ լինի։ Զգուշացնելուց հետո մեքենան դիտավորյալ հասավ ինձ եւ ավելի արագ սկսեց վարել, կարծես թե ասելով, թե դու ինձ ինչ դիտողություն ես անում։ Փողոցով մոտ 2 տարեկան երեխա էր տատիկի հետ քայլում, էդ ձայնը լսելուց շփոթմունքի մեջ հայտնվեց, գոռացի՝ կանգնի, չես տեսնում երեխա է, սա էլ կանգնեց, թե բա ով էր հետեւիցս գոռում, ասեցի չես լսում, որ ասում են կանգնի, մոտեցա մեքենային, ասեցի էս ինչ արագությամբ ես քշում երկրորդական փողոցում, թե բա ես իմ արագությունը լավ գիտեմ, ինձ դիտողություն անելու կարիք չկա, ասեցի՝ դե որ չլիներ, երկրորդ անգամ չէի անի, երիտասարդ էր, մի 19 տարեկան, ինձ մի պահ թվաց, թե անչափահաս էր, մյուս կողմից ծնողը վազելով եկավ, թե բա ինչ է պատահել, ասեցի տղայիդ կարգի հրավիրի, տղան, թե բա ով խփեց ձեռիս, հերն էլ դե երեւի գինովցած էր, ասի ոչ մեկ չի խփել, իմ հետ ա խոսել, ես եմ նկատողություն արել, ասեց ով խփել ա, պատասխան կտա ու գնաց»։

Գասպարյանի խոսքով՝ նրանք նույն  օրը երեկոյան ժամը մոտ 11.30–ին վերադարձել են հաշվեհարդար տեսնելու.

«Երեկոյան 11.30-ի սահմաններում բակում նստած էինք, մեքենաներն են շրջում, մի 4 մեքենան մտավ բակ, պատուհանները իջացրած, հայհոյախառը խոսում էին, ես կասկածեցի, իսկ երբ ես դուրս եկա ճանապարհ,  տեսա մեքենայից իջան եւ դեպի ինձ գալով հարցնում էին լակոտին, թե ով է քեզ նեղացրել, սա էլ ինձ էր մատնացույց անում։ Ես տեսա, որ մահակներով եւ զենքով են զինված, տուն գնացի, հասկացա, որ եկել են հաշվեհարդար տեսնելու, արդեն դեպի տուն քաշվեցի, երկու հատ կրակոց լսվելուց հետո հարեւաններից մեկը ոստիկանություն է ահազանգել։ Երկու կրակոցից հետո փախուստի են դիմել»։
news.am



Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ