Քաղաքական - «Բանակցությունների նոր փուլ է մոտենում». ԱԳ նախարարը՝ Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին եւ Վրաստանին, եւ այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջեւ շարունակվում են: Այս մասին, Վրաստանում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Բնականաբար, մենք շատ ուշադիր հետեւում ենք եւ խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք բնականաբար դրա մասին խոսել ենք նաեւ այսօր եւ շարունակում ենք հետեւել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»:

Հարցին, թե դա մոտ ապագայի՞ խնդիր է, նախարարն արձագանքեց. «Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետեւ բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա եւ ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետեւելով եւ խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել»:

 news.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ