Քաղաքական - Մեղրաձորցիներն այսուհետ չունեն խմելու ջրի խնդիր. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ եթերում, հայտնել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը խմելու ջրի խնդիր այլևս չունի:

Նա նշել է, որ այնտեղ ապրում է 2646 մարդ:

    «Շնորհիվ «Բարի» հիմնադրամի և բարերարների՝ ընդամենը մեկ շաբաթ հետո խողովակները կտեղափոխվեն Մեղրաձոր, և մեղրաձորցիներն այլևս չեն ունենա խմելու ջրի խնդիր»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ովքեր ցանկանում են, ապա կարող են «Թելսել» համակարգով փոխանցումներ կատարել: Նրա խոսքերով՝ այս պահին հավաքվել է մոտ 7,5 միլիոն դրամ:

    «Եթե հնարավորություն կա, փոխանցեք գոնե 100 դրամ «Բարի» հիմնադրամին, որպեսզի կարողանանք այլ համայնքներում ևս լավ գործ անել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
shantnews.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ