Քաղաքական - Ես եւ Վանեցյանը հասկացել ենք, թե վարչապետը սեւազգեստի ասելով ինչ նկատի ուներ. Օսիպյան

 

Ես եւ վստահ եմ նաեւ պարոն Վանեցյանը հասկացել ենք, թե վարչապետը սեւազգեստի ասելով ինչ նկատի ուներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ սեւազգեստ մարդկանց ասֆալտին պառկեցնելու, գունավոր «բաբոչկա» կապելու վերաբերյալ:

«Մենք վարչապետի ասածը հասկացել ենք. Բռնել ենք, բռնում ենք եւ շարունակելու ենք բռնել: Չեմ կարող ասել՝ քանի հոգի: Ոստիկանության գործունեության մեջ կարեւոր է նաեւ կանխարգելումը»,-ասաց Օսիպյանը՝ նկատելով, որ լրագրողների մեջ էլ այս պահին կան սեւազգեստներ:


news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ