Մշակույթ - Քարահունջ VS Զորաց քարեր. կողմերը համաձայնությա՞ն են եկել

Փրկենք Քարահունջը նախաձեռնության ներկայացուցիչ Նանա Հերունին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

-Այս օրերին <<Բնoրրան>> ՀԿ-ն բանակցություններ է վարում Պավել Ավետիսյանի և Աշոտ Փիլիպոսյանի հետ: Այս պահի դրությամբ ձեռք է բերվել համաձայնություն, կողմերի միջև քննարկվել և մշակվել է արձանագրության տեքստը, որը ստացել է երկկողմանի հավանություն: Համաձայն արձանագրության՝ պետք է դադարեցվեն պեղումների նախապատրաստական աշխատանքները, հետագայում կազմակերպվելու են համապարփակ գիտական համաժողովներ, միջազգային մասնագետներ են ներգրավվելու հուշարձանի հետազոտման նոր ռազմավարական ծրագիր մշակելու համար: ԶԼՄ-ներում պետք է տրվեն հերքումներ՝ կապված Քարահունջի՝ աստղադիտարան լինելու գիտական վարկածի իբր սխալ լինելու հետ: Պ. Ավետիսյանը և Ա. Փիլիպոսյանը ճշգրտումներ կհրապարակեն Քարահունջի աստղադիտարան լինելու վարկածն ուսումնասիրող գիտնականների հանդեպ անզգույշ, անհարիր և կատեգորիկ պնդումների վերաբերյալ: Նախատեսվում է նաև ձեռնարկել միջոցներ՝ հուշարձանին և դրա բարի համբավին տարբեր պատճառներով հասցված վնասների հետևանքների չեզոքացման աշխատանքների համար:

<<Փրկենք Քարահունջը>> հասարակական շարժման մասնակիցները հուսով են, որ հուշագիր/արձանագրությունը մոտ օրերս կստորագրվի ըստ պայամանավորվածության, հակառակ դեպքում, համախմբվելով պայքարող հասարակության տարբեր միավորումների և անհատների հետ, մենք ստիպված կլինենք անցնել կտրուկ գործողությունների՝ արդար հաղթանակի հասնելու նպատակով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ