Քաղաքական - Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում

«Սահմանադրական դատարանի նկատմամբ կա հարձակում բառիս բուն և փոխաբերական իմաստով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ հարձակումը մի պահ փորձ է արվել ներկայացնել որպես ժողովրդի կողմից ինքնաբուխ արտահայտված ցասում։

«Զանազան մարդիկ, ովքեր գիտենք ում հետ կապ ունեն ու ոնց, եկան ՍԴ դիմաց, իրենց ցասումը արտահայտեցին, նույնիսկ քաշքշեցին, սպառնացին, հայհոյեցին ու վիրավորեցին ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին։ Ինչո՞ւ. որովհետև դրանից մի քանի օր առաջ ընդհանուր իրավասության դատարանը Սահմանադրական դատարան դիմում էր ներկայացրել էլի պարոն Քոչարյանի գործով»,-մանրամասնեց բանախոսը։

Ալումյանը պնդում է, այն ամենը, ինչ տեղի է ունենում դատական համակարգի ներսում ու դրա շուրջ հիմա, պայմանավորված է ընդամնեը մեկ գործով, այդպես չպետք է լինի։

panorama.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ