Քաղաքական - Փաշինյանը՝ գյումրեցիներին.«Մենք այսօր ուրիշ բանի համար ենք եկել... Մի գոռացեք, հանգիստ»

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի շրջանակներում կազմակերպվել է էքսպո ցուցահանդես, շիրակցիները ներկայացնում են իրենց արտադրանքը, բիզնես ծրագրերը։

Նիկոլ Փաշինյանը շրջում է տաղավարներով, ծանոթանում շիրակցիների ստեղծած արտադրանքին, հետաքրքրվում, թե ինչ խնդիրներ ունեն, ինչպես են իրացնում իրենց արտադրանքը։

Մի կին ցանկանում էր մոտենալ Նիկոլ Փաշինյանին, նա  բղավում էր, սակայն ոստիկանները նրան թույլ չէին տալիս։

«Մի րոպե էլի, մի հատ թողեք մոտենա այդ կինը, տեսնեմ ինչ է ուզում»,- ասաց վարչապետը։

Նա կնոջն ասաց, որ խնդիրը ներկայացնի իր օգնականին, վերջինս կգրանցի։

Հավաքված քաղաքացիները կային, որոնք նույնպես ուզում էին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոմանց հաջողվեց մոտենալ նրան։

«Մենք այսօր ուրիշ բանի համար ենք եկել... Մի գոռացեք, հանգիստ։ Նաիրին իմ օգնականն է, բոլորիդ կլսի»,- ասաց  վարչապետն ու հեռացավ։


Panorama.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ