Քաղաքական - Հրաժարականից 9 ամիս անց երդում տված Նախշուն Տավարացյանը կրկին հրաժարական տվեց


Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեցին ԲԴԽ–ից։

Դիմումում գրված է, որ ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով ԲԴԽ-ի` որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությունը, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը, հրաժարական է տալիս` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ և գտնում է, որ իր գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր` էլ ավելի կբարձրացնի դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը:

Տավարացյանը, միաժամանակ, խնդրել է Բարձրագույն դատական խորհրդի նիստում հրաժարականի դիմումը քննարկել իր բացակայության պայմաններում:

Հիշեցնենք որ Նախշուն Տավարացյանը 2018 թ. նոյեմբերին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր երդվել և ստանձնել իր լիազորությունները, 9  ամիս անց, սակայն նա մտափոխվել էր։ Հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին Տավարացյանը երդվել էր, որպես ԲԴԽ անդամ և ստանձնել իր լիազորությունները։
news.am

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեցին ԲԴԽ–ից։

Դիմումում գրված է, որ ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով ԲԴԽ-ի` որպես երկրի իրավական անվտանգությունն ապահովող սահմանադրական մարմնի դերակատարությունն ու Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը որևէ ողջամիտ կամ մտացածին ենթադրություններով ստվերելու անթույլատրելիությունը, կարևորելով Խորհրդում աշխատանքները համերաշխության ու վստահության մթնոլորտում իրականացնելու անհրաժեշտությունը, հրաժարական է տալիս` որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ և գտնում է, որ իր գործունեությունը շարունակելով որպես Վճռաբեկ դատարանի դատավոր` էլ ավելի կբարձրացնի դատական իշխանության հեղինակությունն ու արդարադատության արդյունավետությունը:

Տավարացյանը, միաժամանակ, խնդրել է Բարձրագույն դատական խորհրդի նիստում հրաժարականի դիմումը քննարկել իր բացակայության պայմաններում:

Հիշեցնենք որ Նախշուն Տավարացյանը 2018 թ. նոյեմբերին ընտրվել էր ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել էր երդվել և ստանձնել իր լիազորությունները, 9  ամիս անց, սակայն նա մտափոխվել էր։ Հուլիսի 11–ին կայացած դատավորների ընդհանուր ժողովին Տավարացյանը երդվել էր, որպես ԲԴԽ անդամ և ստա

նձնել իր լիազորությունները։
news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ