Քաղաքական - Այս գիշեր թուրքերը ռմբակոծել են Հյուսիսային Քուրդիստանի սահմաններում գտնվող Մախմուրում ապաստանած անմեղ ժողովրդին

Քրդական բանվորական կուսակցության զինյալներն Իրաքի սարերում են, նրանք, ըստ թուրքական կողմի հայտարարությունների, այնտեղ թաքնվում են, այդ իսկ պատճառով թուրքերն այսօր ռմբակոծում են Հյուսիսային Քուրդիստանի սահմանները, ու թեև թուրքերը վստահեցնում են, որ իրենք դեմ են միայն զինյալներին, սակայն տուժում են անմեղ մարդիկ, զոհվում են թե՛ ծերեր, թե՛ մանուկներ: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասացին ԱԺ պատգամավոր, Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: «Թուրքերի համար խաղաղ բնակչություն գոյություն չունի, նրանց համար գոյություն ունի քուրդ, որին պետք է ոչնչացնել, և նրանք ոչնչացնում են, իսկ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը լուռ տանում է այս ամենը, մենք դատապարտում ենք ղեկավարության այս անտարբեր վերաբերմունքը քուրդ ժողովրդի նկատմամբ»,-ասաց պարոն Հասանովը: Այս գիշեր թուրքերը ռմբակոծել են Մախմուրը, որտեղ ապաստանել էին իրենցից փախած քրդերը: Սլո Դրբոյանը նշեց, որ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը համագործակցում է Էրդողանի հետ, և այդկերպ գործակալ քրդերը մեծ վնասներ են հասցնում ոչ միայն քուրդ ժողովրդին, այլև տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին առհասարակ, ուստի պարոն Դրբոյանը կոչ արեց տարածաշրջանի երկրներին չհամագործակցել գործակալ քրդերի հետ: Բանախոսները նշեցին, որ թուրքերի գործողություններն անպատիժ թողնելու համար իրենք խստագույնս դատապարտում են ՄԱԿ-ի գրասենյակին, միջազգային հանրությանը, իսկ Լիանա Մհոյանը քուրդ ժողովրդին միասնության կոչ արեց՝ հորդորելով զգուշանալ քուրդ գործակալներից:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ