Քաղաքական - Ռ. Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները երեկ խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը.«ՀՔԾ-ում գտնվող քրեական գործի շրջանակներում կատարվել է խուզարկություն»:

ՀՔԾ-ից այլ մանրամասներ չհայտնեցին:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանի «Մարտի 1-ի» գործով առանձնացված մասի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորն է։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ