Օգտակար խորհուրդներ - Երկիր, որն ունի իր Վատիկանը․ բելգիական հեռուստաընկերությունը՝ Հայաստանի մասին

Բելգիական RTBF հանրային հեռուստաընկերությունն իր ծրագրերից մեկում՝ «Carte postale de l’Arménie avec Guillaume» անդրադարձել է Հայաստանին ու Հայաստանում հանգստի անցկացմանը՝ ներկայացնելով մեր երկիրն ու առաջարկելով դեռևս չկողմնորոշված զբոսաշրջիկներին այցելել Հայաստան։

Գիյոմը, որը վերջերս այցելել է Վրաստան ու Հայաստան, նշում է, որ կարելի է կազմակերպել այս 2 երկրներ այցը միաժամանակ։

Հաղորդման հեղինակը ներկայացնում է մայրաքաղաք Երևանը, որպես հնագույն քաղաք, որտեղից կարելի է տեսնել Արարատը, որը չնայած Թուրքիայի տարածքում է, սակայն մեծ կարևորություն ունի հայերի համար։

Ցուցադրվում է Կասկադի համալիրը, որի հարևանությամբ է գտնվում Ազնավուրի տունը, պատմում է Ալեքսանդր Թամանյանի, Մայր Հայաստանի, Մատենադարանի մասին, ցույց է տալիս Հանրապետության հրապարակը, Ազատության հրապարակը։

«Հայաստանը շատ կրոնական երկիր է և պետք է իմանալ, որ Հայաստանը համարվում է առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, Հռոմից առաջ։ Հայաստանն ունի նաև իր Վատիկանը»,- ասում է հաղորդման հեղինակն ու ցուցադրում Էջմիածնի տաճարի մուտքը, որտեղից մուտք ես գործում հնագույն եկեղեցու տարածք։

Զբոսաշրջիկներին ներկայացվում է նաև Տաթևի վանական համալիրը, որտեղ «կարելի է այցելել՝ օգտվելով աշխարհում ամենաերկար ճոպանուղուց, ինչն ուղղակի հիասքանչ է»։

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ