Քաղաքական - «Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը

Երեւան–Սեւան մայրուղին փակած Սեւանա լճի լողափերի տնտեսվարողները բացեցին ճանապարհը. Մինչեւ չորեքշաբթի կսպասեն առողջապահության նախարարի եւ շրջակա միջավայրի նախարարի հայտարարությանը, որով նրանք կամ հաստատեն, որ Սեւանա լճի ջուրը թունավոր է, կամ կհերքեն։

Ցուցարարների հետ հանդիպեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որին եւս թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը։ Սասուն Միքայելյանը նշեց, որ գնում էր պատանի երկրապահների ճամբարի բացմանը։

Պատգամավորը հորդորեց ցուցարարներին բացել ճանապարհը եւ սպասել մինչեւ չորեքշաբթի. «Եթե մինչեւ չորեքշաբթի հայտարարություն չանեն, նորից կփակեք, մինչեւ չորեքշաբթի սեզոնը չի պրծնի, ես կարո՞ղ ա գիտեք Աֆրիկայից եմ, ստեղից եմ էլի, անձամբ ես էլ եմ զբաղվելու։ Եթե մինչեւ չորեքշաբթի հայտարարություն չլինի, ես անձամբ ձեր հետ չճամփեն փակելու եմ»։

Ցուցարարների դիտարկմանը, թե իրենք պահանջում են, որ նախարարներն անձամբ գան, Միքայելյանն արձագանքեց. «Ինչի՞դ ա նախարարը, ես պակաս նախարար եմ»։

Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչեւ չորեքշաբթի եթե չհաստատեն, կամ հերքեն Սեւանի ջրի թունավորությունը, ինքը կգա, ժողովրդի հետ ճանապարհը կփակի։

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ