Հասարակություն - Հայը. Հովհաննես Պապիկյան

Tesaket.info-ի հարգելի՛ ընթերցողներ, մենք բացում ենք նոր խորագիր՝ «Հայը»: Այս խոսուն վերնագրի ներքո կփորձենք մի փոքր ավելի լավ ճանաչել ինքներս մեզ, ինչը կօգնի իրապես գնահատել ու արժևորել ամեն հայկականը:

 

«Հայը» խորագրով շարքի առաջին հյուրը լրագրող, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Հովհաննես Պապիկյանն է:

 

Tesaket.info.-Ո՞վ է հայը:

Հ. Պապիկյան.-Աշխարհի հնագույն ժողովրդի ներկայուցիչը՝ կամային, համառ, շինարար: Աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած, բայց հետագայում հարյուրամյակներով ինքնուրույն թագավորություն չունեցող ժողովրդի մի մասնիկ, ով գրով, դպրությամբ Հայ Առաքելական եկեղեցու հովանու տակ պահպանեց իր ինքնությունը, տարավ ցեղասպանության կսկիծն ու վերապրեց՝ աշխարհով մեկ սփռվելով, սակայն իր պապենական տարածքներից մի փոքր մասում պահպանելով Հայրենիքը:

 

Tesaket.info.-Ինչպիսի՞ն է հայը:

Հ. Պապիկյան.-Կատարյալ՝ զորական լինելու, սակայն ոչ այնքան կատարյալ դիվանագիտության մեջ, որի արդյունքում տուժել է մշտապես՝ Սևրի պայմանագրից սկսած, ու հիմա էլ ջանում է պահպանել հավասարակշռությունը Արցախի հարցի կարգավորման խնդրում:

 

Tesaket.info.-Ի՞նչ առաքելություն ունի հայը:

Հ. Պապիկյան.-Վերագտնել կորուսյալ երկիրը, իր հայրենիքի շուրջ հավաքել տարագիր հայերի սերունդներին, զորանալ այնքան, որ իր հետ հաշվի նստեն ու բանակցեն հավասարը հավասարի հետ:


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ