Տնտեսություն - Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ունենք երկու վարկած. Տիգրան Ավինյան

Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


«Ծառայողական քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա», - ասաց նա։

Փոխվարչապետը նշեց, որ ունեն երկու վարկած՝ արտաքին և ներքին գործոնների հետ կապված։

«Մանրամասն ուսումնասիրություններից հետո, համոզված եղեք, որ թափանցիկ ձևով այդ ինֆորմացիան հասանելի կլինի», - ասաց Տիգրան Ավինյանը։

aysor.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ