Հասարակություն - Սիրիայի Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթյունից վիրավորվածների մեջ հայեր չկան, սակայն համայնքը զգուշություն է ցուցաբերում․ Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյան

Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված 11 անձանց մեջ հայեր չկան: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը:

«Համայնքը հիմա զգուշություն է ցուցաբերում, հատկապես Ղամիշլիի դեպքում, որը թուրքական սահմանին մոտ է և նահանգի շրջակայքում կան զինյալ խմբավորումներ»,- ասաց նա` պատասխանելով հարցին, թե ինչ տրամադրություններ կան Սիրիայի հայերի շրջանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 11-ին՝ երեկոյան 6:00-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում:

Ականապատ մեքենա է պայթեցվել, որը կանգնել էր ուղղափառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, ինչից վայրկյաններ անց որոտացել էր պայթյունը: Կատարվածի հետևանքով 11 վիրավոր կար, գրանցվել են նաև նյութական վնասներ:

Նշվում էր, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Առաջնորդարանը, Ազգային միացյալ միջնակարգ վարժարանը և Կարագյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ են կրել:

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ