Քաղաքական - Եթե ունես ինքնասիրություն, թող աթոռդ ու գնա. բողոքի ակցիա՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով. ուղիղ

Էջմիածնում շարունակվում է հավաքը՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով: Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ բարոյական նորմերը էջմիածնեցու հանդեպ խախտվել են:

«Այսօր էջմիածնեցուն չի ցուցաբերվել հավուր պատշաճի վերաբերմունք»,-ասաց նա:

Նա նշեց, որ այսօր բողոքողների թվում են նաև Դիանա Գասպարյանի քարոզարշավին եղած մարդիկ: Ըստ նրա` Դիանա Գասպարյանը սկսել է էժանագին պրովոկացիաների դիմել:

«Ինձ համար դուք Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եք, էս խոսքերս ձեզ համար թող օղ լինեն: Ամեն անգամ, եթե պատի անկյունում հակահեղափոխական բառն եք օգտագործում, ես այստեղ պարզ ժողովրդի առաջ կանգնում, ասում եմ` ձեր արարքներն են հակահեղափոխական, այլ ոչ թե ժողովրդի օրինական պահանջները: Ու մի՛ ասեք, որ աղջիկա, կներեք, որ աղջիկա, քաղաքում թո՞ւյլ տանք՝ ինչ ուզենա, անի: Եկել եք, պետք է աշխատեք, ոչ թե եկել եք, ձեր տունը վերանորոգեք»,-ասաց նա:

Նա նշեց, որ քաղաքում այլևս չեն հանդուրժելու այսպիսի պահվածք: «Եթե չեք կարողանում կատարել ձեր աշխատանքը, ապա գտեք նոր աշխատանք, սա փիառվելու տեղ չի, դրա համար դերասանական ֆակուլտետ դիմեիք»,-ասաց Ջիվան Աբրահամյանը:

Դիանա Գասպարյանի ընտրական շտաբերից մեկի պատասխանատու Արտակը նշեց, որ ինքը հեղափոխությանը ակտիվ մասնակցել է: «Այսօր քաղաքացիներից շատերը մոտենում են ինձ, ասում են` ախպե՛ր, էս ում բերիք, մտնում ենք մոտը, «բշտում է»»,-ասաց նա:

Քաղաքացիներից մեկը ևս իր բողոքի ձայնը բարձրացրեց` նշելով, որ Դիանա Գասպարյանը չի սիրում աշխատել: «Տարիքով մարդկանց դես ու դեն եք ուղարկում` էս կաբինետ, էն կաբինետ: Եթե դու ունես բարձր ինքնասիրություն, թող աթոռդ ու գնա, դրանով մենք քեզ ավելի շատ կհարգենք, որ դու հասկացար քո սխալը»,-ասաց տիկինը:

 

19:57

Էջմիածնում տեղի է ունենում հավաք՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Դիանա Գասպարյանն իր լիազորությունները պատշաճ չի կատարում, Էջմիածնում շոշափելի փոփոխություններ իր պաշտոնավարման ընթացքում չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ ակցիայի մասին կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը հայտնել էր Էջմիածնի բնակիչ Արմեն Ալեքսանյանի նստացույց իրականացնելուց հետո, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

Դիանա Գասպարյանն, անդրադառնալով հանրահավաք հրավիրելու Ջիվան Աբրահամյանի նախաձեռնությանը, նշել էր, որ հետագայում պարզ կլինի, թե քանիսը դրան կմասնակցեն: Նա հավելել էր, որ իրենից, իր աշխատանքից դժգոհությունները հենց Ջիվան Աբրահամյանի սուբյեկտիվ կարծիքն են:


tert.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ