Քաղաքական - Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Արցախի հարցը

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:


Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

NEWS.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ