Քաղաքական - Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցություններն անընդունելի են. Մարիամ Ավագյան

«Եթե 1993 թ. Ադրբեջանից հայ փախստականների իրավիճակի մասին խոսվեր, 94-ին հրադադար չէր կնքվի, այլ կապիտուլյացիա: Սա խնդիր է, որը ժամանակին մենք տանուլ ենք տվել, այսօր էլ ԱԺ-ում հանգստություն է այս հարցում, դարձյալ նույն մադրիդյան փաթեթի շուրջ են բանակցությունները»,-այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը՝ անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ բանակցություններին և մեր դիվանագիտական քայլերին: Նա նշեց, որ անհասկանալի է այն, թե բանակցությունների սեղանի շուրջ նստելու դեպքում Արցախն ինչ այլընտրանք պիտի ներկայացնի մադրիդյան փաթեթին: Այսօր մեր իշխանությունները շարունակում են բանակցել մադրիդյան սկզբունքների շուրջ, ինչը, ըստ տիկին Ավագյանի, անընդունելի է. «Ինչպե՞ս կարելի է բանակցել մադրիդյան փաթեթի շուրջ, որտեղ խոսվում է այն մասին, որ Քարվաճառից մարդիկ պիտի դուրս գան»: Մ. Ավագյանի խոսքով՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարն ունի մշակած փաթեթներ, որոնք կարող են այլընտրանք լինել մադրիդյան փաթեթին: Իրենք համապատասխան առաջարկները ներկայացրել են կառավարությանը, ԱԺ-ին, ԱԳՆ-ին, սակայն, ըստ բանախոսի, ինչպես նախորդ իշխանությունների օրոք, այս դեպքում նույնպես գործը կաբինետային զրույցներից այն կողմ չի անցել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ