Քաղաքական - Քաղաքապետարանի դիմաց ակցիա իրականոցնողներից մի քանիսին բերման ենթարկեցին ոստիկանություն

Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին Երեւանի քաղաքապետարանի դիմացից: Նրանց տեղափոխեցին ոստիկանության կենտրոնականի բաժին: Մասնավորապես, բերման է ենթարկվել Երեւանի ավագանու նախկին անդամ (Երկիր ծիրանի» խմբակցությունից) Սոնա Աղեկյանը: Վերջինս հայտարարեց, որ բերման են ենթարկվել նաեւ Սարգիս Տեր-Եսայանը, Սամվել Մովսիսյանը, Վահե Դիլոյանը, Ռաֆայել Ռուստամյանը:

Աղեկյանը ոստիկանության ավտոմեքենայից ֆեյսբուքով ուղիղ եթեր էր մտել եւ ներկայացնում էր, թե ինչ է կատարվում: Նա նաեւ հորդորում էր ոստիկանության աշխատակցին ձեռք չտալ իրեն՝ նշելով, որ ալերգիա ունի տղամարդկանցից եւ ոստիկաններից:


Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի շարք քաղաքացիներ այսօր՝ հուլիսի 8-ին, Երեւանի Արշակունյաց փողոցից աղբ են բերել Երեւանի քաղաքապետարանի դիմաց՝ հանձնելու քաղաքապետարանին:

Քաղաքացիներն աղբի տոպրակներ են նետել շենքի մուտքի մոտ՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով քաղաքի առջեւ ծառացած խնդրի վրա։

«Աղբը մենք տանում ենք քաղաքապետարան, որ հասկանան, որ ամեն օր մենք մաքրելու ենք մի հասցե, որտեղի բնակիչներից ստանում ենք ահազանգ եւ աղբը տանելու ենք իրենց: Մինչեւ հասկանան, որ Երեւանի աղբավայր չէ, Երեւանը մայրաքաղաք է»,-ասաց Աղեկյանը՝ նշելով, որ այսօր աղբը տեղափոխել են Արշակունյաց փողոցից:

Նրանք աղբի տոպրակները դատարկեցին քաղաքապետարանի շենքի մոտ, իսկ Աղեկյանը անգամ աղբով տոպրակները հատուկ հարվածում էր շենքի ապակիներին եւ աղտոտում դրանք:

 

news.am

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ