Քաղաքական - Հակաօրինական բոլոր արարքները խափանվելու և ստանալու են համապատասխան իրավական գնահատական. ԱՀ ոստիկանությունը՝ Սամվել Բաբայանին

Ոստիկանությունն օրենքով սահմանված իր պարտականությունները կատարելու շրջանակներում կանխելու և խափանելու է հասարակական կարգի խախտմանն ու հասարակական անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն, իսկ հակաօրինական բոլոր արարքները ստանալու են համապատասխան իրավական գնահատական։

Արձագանքելով հուլիսի 5-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնչեցրած հակաօրինական գործողությունների վերաբերյալ հայտարարություններին՝ այս մասին նշվում է ԱՀ ոստիկանության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:

ԱՀ ոստիկանությունը միաժամանակ հորդորում է քաղաքական գործիչներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան և ցուցաբերել զսպվածություն:

yerkir.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ