Քաղաքական - Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է եղել

Ադրբեջանում զինվորական ստորաբաժանումներից մեկում պայթյուն է որոտացել։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ դժբախտ դեպք է տեղի ունեցել։

«Զինծառայողներից մեկը ձեռքից ցած է գցել տանկային արկը, ինչից հետո տեղի է ունեցել պայթյունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դրա հետևանքով զոհվել են երկու զինծառայող՝ Ամմիդին Ահալարովը և Սամիր Սալահովը։ Եվս մեկը՝ Նուրլան Մամեդովը ծանր վնասվածք է ստացել։

Պայթյունի փաստով հետաքննություն է սկսվել:

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ