Միջազգային - Ամստերդամը հրաժարվել է «Եվրատեսիլից»

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման բաց նամակով հայտարարել է, որ հրաժարվում է «Եվրատեսիլը» 2020 թվականին իրենց քաղաքում անցկացնելուց։ Նիդեռլանդները միջազգային մրցույթն անցկացնելու իրավունքը ձեռք է բերել 2019 թվականին Թել-Ավիվում իր երկրի ներկայացուցչի հաղթանակից հետո։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, Հալսեման հայտնել է, որ համերգային դահլիճը, որտեղ ենթադրվում էր անցկացնել մրցույթը, զբաղված է լինելու նախատեսված ժամանակաշրջանում։

«Դա կապված է ամրագրման հետ, որը հնարավոր չէ տեղափոխել»,- ասել է Ամստերդամի քաղաքապետը։

Նիդեռլանդների մայրաքաղաքում «Եվրատեսիլ-2020»-ի անցկացման համար այլ հարմար հարթակ չկա։ Այդ դեպքում մրցույթի անցկացման համար մրցելու են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը,
Արնհեմը ու Մաաստրիխտը։ «Եվրատեսիլի» անցկացման վայրի մասին որոշումը կընդունվի օգոստոսին։

panorama.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ