Տնտեսություն - Սևանա լճից ջուր խմելուց հետո կովերը սկսել են ուռել ու սատկել. ահազանգ

Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել: Այս մասին հայտնել է Zona Positive ֆեյսբուքյան էջը:

«Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:


Նկարներից պարզ է դառնում, որ կենդանիները, իրոք, ուռած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: Հավանաբար, սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել»,-ասված է գրառման մեջ:

news.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ